Սեպտեմբերի 20-ին «Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում» (ՀԱԾ) ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի շրջանակում մեկնարկել է «Դիմակայենք կլիմայի փոփոխությանը» խորագրով դպրոցականների համար նախատեսված մրցույթը: Մրցույթի նպատակն է բարձրացնել երիտասարդների շրջանում կլիմայի փոփոխության հարմարվողականության վերաբերյալ իրազեկվածությունը և ներգրավել նրանց կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունները մեղմելու և կանխարգելելու, նաև հարմարվողականության միջոցառումների մշակման գործընթացներում:
Մրցույթին կարող են մասնակցել դպրոցներ կամ այլ կրթական կազմակերպություններ (ակումբներ, խմբակներ, ՀԿ-ներ, մասնագիտացված ուսումնական հաստատություններ և այլն)։
Մրցույթը կանցկացվի երեք անվանակարգով` նախատեսված տարբեր տարիքի մասնակիցների համար.
Մրցույթին ներկայացված աշխատանքները պետք է լինեն կլիմայի փոփոխության հարմարվողականությանը վերաբերող թեմաների շուրջ, այդ թվում՝ վտանգավոր եղանակային երևութներին ու աղետներին դիմակայում և արձագանքում, համայնքների դիմակայունության բարձրացում, ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործում, մարդու առողջության հետ կապված խնդիրների կանխարգելում, գյուղատնտեսության խոցելիության նվազեցում, անտառների պահպանում, հրդեհների կանխարգելում, կենսաբազմազանության պահպանում, էկոտուրիզմ, բնահեն լուծումների կիրառում և այլն:
Մրցույթն անցկացվելու է երկու փուլով.
Աշխատանքների ներկայացման համար անհրաժեշտ է ներկայացնել մասնակցության էլէկտրոնային հայտ՝ կցելով համապատասխան նյութերը։
Սեպտեմբերի 28-ին և հոկտեմբերի 8-ին ՄԱԶԾ-ԿԿՀ ՀԱԾ ծրագրի փորձագետների հետ կանցկացվեն աշխատանքների նախապատրաստման և ձևակերպման վերաբերյալ խորհրդատվական հանդիպումներ/քննարկումներ, որոնց գրանցվելու համար պետք է լրացնել էլեկտրոնային հայտ։ Հանդիպումների ժամի և անցկացման ձևաչափի վերաբերյալ մանրամասները գրանցվածներին կուղարկվեն հավելյալ:
Մրցույթի պայմանների և ընթացակարգի վերաբերյալ հարցերը կարող եք ուղարկել [email protected] էլ․փոստով։